Jump to content

Ատլանտյան տառեխ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ատլանտյան տառեխ
Ատլանտյան տառեխ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Ձկներ
Ընտանիք Տառեխներ
Տեսակ Ատլանտյան տառեխ
Լատիներեն անվանում
Clupea harengus
Linnaeus, 1758
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերների որոնում
Վիքիպահեստում




Ատլանտյան տառեխ կամ Մուրմանսկի տառեխ (լատին․՝ Clupea harengus), տառեխայինների ընտանիքի ծովային տառեխների ցեղին պատկանող ձկնատեսակ։

Ատլանտյան տառեխները լինում են երկու տեսակի՝ իսկական ատլանտյան տառեխներ և բալթյան տառեխ, որը հաճախ կոչվում է նաև սալակա։ Առաջին տարատեսակին պատկանող ձկները տարածված է Ատլանտյան օվկիանոսի հյուսիսից մինչև Հյուսիսային սառուցյալ օվկիանոսը, իսկ երկրորդ տեսակը տարածված է Բալթիկ ծովում։

Ունի արդյունագործածական կարևոր նշանակություն։ Նույնիսկ եղել է դեպք, երբ Նորվեգիայի ափերի մոտ մեկ օրում որսացել են մինչև 100 հազար տոննա տառեխ[1]։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրում են Ատլանտյան օվկիանոսի մաս կազմող Հյուսիսային և Բալթիկ ծովերում։ Տարածված են Իսլանդիայի, Մեծ Բրիտանիայի, Նիդերլանդների, Ֆրանսիայի, Բելգիայի, Գերմանիայի, մերձբալթյան երեք պետությունների (Լատվիա, Լիտվա, Էստոնիա), ինչպես նաև Սկանդինավյան թերակղզու պետությունների ափերի մոտ։

Որոշ պոպուլյացիաներ տարածված են նաև Գրենլանդական ծովում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների և Կանադայի ափերի մոտ։

Հանդիպում է նաև Ֆարերյան կղզիների ափամերձ հատվածներում։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը հասնում է 42 սմ-ի։ Տարբերվում է ատլանտյան տառեխի արդյունագործածական չորս խումբ՝ մանր տառեխ, ճարպոտ տառեխ, խոշոր տառեխ և գարնանային ձվադրող տառեխ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հ․Ջ․ Գրիգորյան, Ողնաշարավորներ, Հայերեն կենդանաբանական տերմինաբանություն (վերլուծություն և սկզբունքներ) (խմբ. Հ․Գ․ Խաչատրյան), «ՀՀ ԳԱԱ Գիտություն հրատարակչություն», 2008, էջ 117 — 264 էջ. — 300 հատ, ISBN 978-5-8080-0723-9։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ատլանտյան տառեխ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ատլանտյան տառեխ» հոդվածին։